Քաղաքական

05.11.2020 09:26


Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Արծրուն Հովհաննիսյան

Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար֊ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Չեմ կարող ասել ծառայության վերադարձի մասին, սակայն, իմ անձնական տեղեկություններով, երեկ անցել էր բնական շնչառության, այսինքն արհեսական շնչառության սարքն անջատվել է։ Հուսանք, որ պարոն Հարությունյանը շուտ կվերադառնա ծառայության»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր, ինչի պատճառով ազատվել էր պաշտոնից, այնուհետև ստացել նաև Արցախի հերոսի կոչում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը