Քաղաքական

05.11.2020 09:08


Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ծանր հրետանի է կիրառվել Մարտունու ուղղությամբ, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ծանր հրետանի է կիրառվել Մարտունու ուղղությամբ, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Այս խորագրի վերջին նյութերը