Քաղաքական

04.11.2020 22:40


Թշնամին օրվա ընթացքում հարձակման փորձեր է իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Թշնամին օրվա ընթացքում հարձակման փորձեր է իրականացրել հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին մի քանի ուղղություններով, այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարձակման փորձեր են իրականացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:

«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,-նշել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով:

«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի:

Այս խորագրի վերջին նյութերը