«Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ
Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը:
Կայքը հավելել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել «Ադիդաս» ընկերության ներկայացուցչի դիրքորոշումը պարունակող նամակ-փաստաթուղթը, որտեղ տեղեկացնում է համագործակցությունը միակողմանի դադարեցնելու մասին:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ` ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների համար:
«Ադիդաս»-ը դադարեցնում է համագործակցությունը «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ
Գերմանական «Adidas» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ռուսական Championat.com կայքը: