Քաղաքական

04.11.2020 21:42


«Մեծ հաճույքով եմ հիշում Արցախ կատարած իմ այցելությունը, որտեղ ինձ թվում էր՝ դրախտում եմ․․․ այն ավերված տեսնելը ցավեցնում է իմ սիրտը»․ ավստրացի դիրիժոր Էռնեստ Հոյցլ (տեսանյութ)

«Մեծ հաճույքով եմ հիշում Արցախ կատարած իմ այցելությունը, որտեղ ինձ թվում էր՝ դրախտում եմ․․․ այն ավերված տեսնելը ցավեցնում է իմ սիրտը»․ ավստրացի դիրիժոր Էռնեստ Հոյցլ (տեսանյութ)

Ավստրացի անվանի դիրիժոր Էռնեստ Հոյցլն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին։ Իր տեսաուղերձում նա հիշել է Արցախ կատարած այցի մասին, ուր զգացում է ունեցել, թե դրախտում է։ Երաժիշտի ուղերձը Facebook-յան էջում հրապարակել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի սիրելի՛ ընկերներ, ինձ, իսկապես, տխրեցրել է ձեր երկրում տեղի ունեցող հակամարտության մասին լուրը։ Ես մեծ հաճույքով եւ զգացմունքով եմ հիշում ձեր գեղեցիկ երկիր կատարած իմ բոլոր այցելությունները եւ, հատկապես, Արցախ կատարած իմ այցելությունը, որտեղ ինձ թվում էր, թե ես իսկապես դրախտում եմ։ Եվ ռազմական հիմնախնդրի պատճառով այն ավերված տեսնելը, իսկապես, ցավեցնում է իմ սիրտը։ Ձեզ, ձեր ընտանիքներին, բոլորիդ մաղթում եմ լավագույնը, ու տա Աստված, որ այս հիմնախնդիրը շուտով ավարտվի։ Աստված օրհնի ձեզ»,-նշել է նա։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը