Լրահոս

04.11.2020 18:16


Հայաստանում արդեն 75 կորոնավիրուսով պացիենտ միացված է ԹԱՕ սարքին

Հայաստանում արդեն 75 կորոնավիրուսով պացիենտ միացված է ԹԱՕ սարքին

COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների թիվը, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հասել է մինչեւ 75-ի։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Արդեն 853 պացիենտ ծանր վիճակում է, իսկ 178-ը՝ ծայրահեղ ծանր կամ ծայրահեղ։

Հիմա կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ բուժվում է 36 502 պացիենտ․ մեկ օրում նրանց թիվն աճել է 1121-ով։ Սակայն նրանց մեծ մասը ամբուլատոր բուժում է ստանում, իսկ հոսպիտալացնում են միայն ծանր վիճակով պացիենտներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք։ Նոյեմբերի 4-ի առավոտյան երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված 97 150 պացիենտ։ Համավարկի ամբողջ ընթացքում ապաքինվել է 58 811 մարդ (1212-ը վերջին մեկ օրում), մահացել է 1448 պացիենտ (35-ը վերջին մեկ օրում)։

Այս խորագրի վերջին նյութերը