Կարծիք

04.11.2020 16:39


«Իսլամական պետությունն» ու Ալիևը փորձում են փրկել Էրդողանի հետույքը

«Իսլամական պետությունն» ու Ալիևը փորձում են փրկել Էրդողանի հետույքը
Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հետաքրքիր է, որ հենց աշխարհը սկսեց այդ ահաբեկչությունների պատվիրատուին փնտրել Թուրքիայում, իսկույն ի հայտ եկավ «ԻՊ»-ը: Եվրոպա՛, դե գնա ու ամբողջ աշխարհով «ԻՊ» փնտրի: Հնարավոր է՝ մի տեղ մի քանի զինյալ ռմբակոծեն, մի քանի ահաբեկչական բջիջների բնակարաններ հայտնաբերեն ծայրահեղական ու դիվերսիոն գրականությամբ ու դրանով բավարարվեն, ինչպես մինչև հիմա եղել է: Ու կրկին անգամ դրանց հիմնական պատվիրատուն ու հովանավորը պլստալու է պատասխանատվությունից, որովհետև Եվրոպան համառորեն չի ցանկանում դրա հետևում տեսնել Էրդողանի ականջները, ով 15 օր առաջ սպսռնում էր, որ եվրոպացիները չեն կարողանալու իրենց քաղաքներում անվտանգ քայլել: Դա Էրդողանի համար նոր մարտավարություն չէ, նույն հիբրիդային պատերազմն է, որը վարում է ամենուրեք, բայց ոչ մի տեղ անձնական պատասխանատվություն չի կրում: «ԻՊ»-ն պատրաստ է Թուրքիայի հրամանով դժոխք էլ մտնել, որովհետև բացի էժան վարձկաններից կորցնելու ոչինչ չունի, միայն փող է աշխատում՝ Էրդողանի աշխարհաքաղաքական ու բիզնես քմահաճույքների համար թնդանոթի միս մատակարարելով:
Ադրբեջանի դեպքում էլ նույնն է: Թուրքիայի կողմից վարձված ու այստեղ բերված «պրոքսիները» պատերազմական հանցագործություններ են կատարում արցախյան ռազմաճակատում, բայց դրա համար պատասխանատվությունը վաղը դրվելու է բացառապես Ադրբեջանի ու նրա ղեկավար Ալիևի վրա: Այս նախագահիկը կա՛մ չի ընկալում, որ իր պետությունը կոնկրետ սահմաններ, քաղաքացիներ և միջազգային պարտավորություններ ունի, ի տարբերություն «Իսլամական պետության», կա՛մ պատկերացնում է, բայց այնքան խորն է նստած Էրդողանի «ներարկիչին», որ դիմադրելու ունակությունը կորցրել է: Արդեն շշուկներ են պտտվում, որ Ադրբեջանական գեներալիտետը պատրաստվում է ապստամբել, որովհետև թուրք գեներալների և խորհրդականների կողմից բառացիորեն հեռացված է բանակի կառավարումից և մարտական գործողությունների նկատմամբ ազդեցությունից: Նրանք հասկանում են, որ հայտնվել են թուրքական «պրոքսիների» դերում, որովհետև շարքային ադրբեջանցիները Էրդողանից չէ, որ ռազմական հաղթանակներ են պահանջում և պարտությունների ու իրենց սպանված որդիների համար պատասխանն էլ ադրբեջանցի գեներալները պետք է տան: Իսկ երբ այդ պահը գա, Էրդողանի գեներալները Անթալիայում են լինելու: Կհասկանա՞ն այդ գեներալները, որ իրենց անձնական հետույքները Ալիևի ու Էրդողանի հետույքներից ավելի թանկ են՝ կպաշտպանեն դրանք, այլապես սովորական զրահաբաճկոնը չի փրկի:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը