Հունական Սամոս կղզին երկրաշարժից հետո բարձրացել է ավելի քան 20 սանտիմետրով
Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել Է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության և գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:
Խմբում ներառված են հայտնի սեյսմոլոգներ: Հետազոտողների խումբն անցկացրել Է Սամոսի երկրաշարժի լայնածավալ ուսումնաս իրություններ:
Առավել կարևոր բացահայտումներից մեկը տեկտոնիկ բարձրացումն Է ինչպես բեկվածքի հյուսիսային, այնպես Էլ հարավային մասերում, որն ակտիվացել Է կղզուց դեպի հյուսիս ընկած ծովային գոտում, հաղորդում Է հրատարակությունը: Կղզու սեյսմիկ բարձրացումը կազմում Է մոտավորապես 18-25 սանտիմետր:
Հզոր երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը Էգեյան ծովում՝ հունական Սամոս կղզուց և Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժն զգացվել Է նաև հարևանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,7-ից մինչև 6,9:Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:
Երկրաշարժն առաջացրել Է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ Է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել Է երկու մարդ և 19-ը՝ վերքեր ստացել, Թուրքիայում զոհվել Է 114 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքի շրջանում:
Հունական Սամոս կղզին երկրաշարժից հետո բարձրացել է ավելի քան 20 սանտիմետրով
Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել Է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության և գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:
Խմբում ներառված են հայտնի սեյսմոլոգներ: Հետազոտողների խումբն անցկացրել Է Սամոսի երկրաշարժի լայնածավալ ուսումնաս իրություններ:
Առավել կարևոր բացահայտումներից մեկը տեկտոնիկ բարձրացումն Է ինչպես բեկվածքի հյուսիսային, այնպես Էլ հարավային մասերում, որն ակտիվացել Է կղզուց դեպի հյուսիս ընկած ծովային գոտում, հաղորդում Է հրատարակությունը: Կղզու սեյսմիկ բարձրացումը կազմում Է մոտավորապես 18-25 սանտիմետր:
Հզոր երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը Էգեյան ծովում՝ հունական Սամոս կղզուց և Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժն զգացվել Է նաև հարևանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,7-ից մինչև 6,9: Հաղորդվել Է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: