Տող գյուղից մի բնակիչ օտարերկրյա լրագրողին պատմել է, որ ադրբեջանցիներն իր հարևանին և Մայոր անունով հայի են գլխատել, սպանել են նաև 82-ամյա տարեց անձի. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական իշխանություններն ու հասարակությունն ուղղակի կերպով խրախուսում են պատերազմական հանցագործություններն ու անմարդկային վերաբերմունքը հայերի նկատմամբ. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ հատուկ ուշադրության է արժանի այն, որ այդ երկրում նույնիսկ խրախուսում են դիակների հանդեպ վատ վերաբերմունքը, դա ողջունելի է համարվում այդ երկրի լայն հասարակության կողմից:
«Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի: Միջազգային մի լրագրողի մեր Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որը մազապուրծ փախել է Տող գյուղից, վկայել է, տեղեկացրել է, որ ինքը վկա է, որ իր հարևաններից մեկին գլխատել են, գլխատել են նաև Մայոր անունով քաղաքացիական անձին, ազգանունը պարզվում է, ինչպես նաև սպանել են մեկ այլ 82 տարեկան տարեց անձի»,-ասաց նա:
Բեգլարյանը նշեց, որ այս դեպքերը ներառված չեն վիճակագրության մեջ:
«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ադրբեջանական ուժերը բոլոր այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել և հայտնաբերել են որևէ քաղաքացիական անձ, կատարել են բազմաթիվ հանցագործություններ նրանց հանդեպ: Միջազգային հանրության պատասխանատվության շրջանակում է՝ առավելագույնը կատարել, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ անձինք՝ քաղաքացիական, թե զինծառայող, լինեն պաշտպանված, քանի որ գերությունից փրկված անձինք պատմում են, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել, ու ինչպես են խոշտանգվում մյուս գերիները»,-ասաց նա և բերեց Միշա Մելքումյանի օրինակը, որը մահացել է գերության մեջ:
Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև վարձկանների գերեվարման դեպքերին, որոնք խոստովանել են, որ մեծ թվով վարձկան-ահաբեկիչներ են խմբերով տեղափոխվել Ադրբեջան և պատերազմում են հայերի դեմ: «Բայց ամենակարևոր խոստովանություններից մեկն այն էր, որ իրենց խոստացվել էր յուրաքանչյուր հայի գլխի համար 100 դոլար պարգևավճար: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի կերպով խրախուսում են պատերազմական հանցագործությունները և հայասպանությունը, և միջազգային հանրությունը պետք է հետևություններ անի և համապատասխան պատժիչ գործողություններ ձեռնարկի»,-շեշտեց նա:

Աղբյուրը՝ tert.am