Աշխարհ

04.11.2020 13:43


Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ

Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ
Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը:

Հույն զինվորականը, մեղադրելով Թուրքիային տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ, քննադատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ապօրինի համաձայնագիրը։
«Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խախտում մեր ինքնիշխան իրավունքները և վտանգում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ասել է նա:
Նրա խոսքով` Անկարայի վերջին սադրիչ գործողությունները «լուրջ սրացում և ուղիղ սպառնալիք են խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»:
«Հետազոտական ​​նավն ուղեկցվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավերի կողմից, ինչը ցույց է տալիս Անկարայի ցանկությունը ռազմականացնել խնդիրը` չնայած ռազմական հակամարտությունները լուծելու և ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի կողմից գործադրված բոլոր ջանքերին»,-նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը