Աշխարհ

04.11.2020 18:05


Վրաստանում այսօրվանից բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով

Վրաստանում այսօրվանից բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով

Այս մասին հայտնի դարձավ երեկ, կառավարության վարչության Կոորդինացնող խորհրդի նիստի ավարտին:

Փոխվարչապետ, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի խոսքով, դիմակը միակ միջոցն է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս լավագույն կերպով պաշտպանվել:

«Սա ամենահասարակ և արդյունավետ միջոցն է: Եկեք բոլորս դիմակ կրենք: Սա պաշտպանվելու լավագույն միջոցն է»,-հայտարարել է Մայա Ցքիտաշվիլին:

Բացի այդ, նրանք ովքեր դիմակ չեն կրի բաց տարածքներում՝ կտուգանվեն:

Այսօրվանից այն քաղաքացիները, ովքեր դիմակ չեն օգտագործի բաց և փակ տարածքներում, կտունգանվեն 20 արիով:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը