Լրահոս

04.11.2020 13:37


Աշտարակի կամրջի վրա տեղի էր ունեցել ավտովթար. վարորդի 3-ամյա տղան տեղում մահացել է, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց

Աշտարակի կամրջի վրա տեղի էր ունեցել ավտովթար. վարորդի 3-ամյա տղան տեղում մահացել է, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Mercedes Sprinter-ը վարել է Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 42-ամյա Սրապիոն Սահակյանը:

Վթարի հետևանքով վերջինիս կինը՝ 33-ամյա Քրիստինե Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ նրանց տղան՝ 3-ամյա Հովհաննես Սահակյանը տեղում մահացել է:

Հոկտեմբերի 30-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե հենապատերին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել կամրջի վրա՝ ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով, որի մի մասը թափվել էր ճանապարհով մեկ:

Այս խորագրի վերջին նյութերը