Լրահոս

04.11.2020 13:33


Արարատի մարզում 16-ամյա տղան Opel-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Արարատի մարզում 16-ամյա տղան Opel-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նոյեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի ոսկու կորզման Բանավան թաղամասի տարածքում վրաերթի է ենթարկել հեծանվորդին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հեծանվորդը «Արարատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո, Opel-ը բախվել է էլեկտրասյանը:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, ոստիկանության Արարատի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատ գյուղի բնակիչ, 16-ամյա Վաչիկ Ղ.-ն, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը