Քաղաքական

04.11.2020 13:28


Առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Առաջնագիծ մեկնելու պլաններ չունեմ. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Իմ տեղակալը միայնակ է մեկնել առաջնագիծ, մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, հարկադիր ծառայությունն ապահովող ծառայության աշխատակիցներ, որոնք զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք առաջնագիծ մեկնել, արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է:

Իր մեկնելու մասով Բադասյանն ասաց, որ դեռ նման պլաններ չունի. «Եթե անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը