Արդարադատության նախարարությանը 2021-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ավելի քան 20 միլիարդ
Ծրագրերի իրականացման նպատակով Արդարադատության նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 20 միլիարդ 663 միլիոն 985 հազար դրամ, բյուջե 2021-ի քննարկումների ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«2020 թվականի համեմատ՝ լրացուցիչ հատկացվել է 3 միլիարդ 34 միլիոն 436 հազար դրամ, որից 2 միլիարդ դրամը նախատեսվել է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի, հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենք կառուցման նպատակով: Արդարադատության նախարարության կողմից, ընդհանուր առմամբ, 2021 թվականին իրականացվելու է պետական բյուջեի 8 ծրագիր»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Աղբյուրը՝ aysor.am