Լրահոս

04.11.2020 11:03


41 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

41 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1837-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1212 է, ընդհանուր առողջացածներինը՝ 58 811, փաստացի բուժվողներինը՝ 36 502: Մեկ օրում արվել է 4565 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 418 080 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը