Քաղաքական

04.11.2020 09:50


Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային խորհրդի անդամ Միշել Ուսուելին:

«Լոմբարդիան Եվրոպայի առաջին տարածաշրջանն է, որն աջակցել է Արցախի Հանրապետության ճանաչմանը: Դա մեր նպատակն էր: Առաջարկությունն ընդունվել է Լոմբարդիայի Տարածքային խորհրդի ձայների մեծամասնությամբ»,-գրել է նա:

Ուսուելին հավելել է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական ու ընդգրկուն խաղաղ բանակցությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը