Ադրբեջանական շտապօգնությունը բացահայտ անարգանք է դրսևորում մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ
Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Սահին Ուսուբովը ուշագրավ գրառում է կատարել պատերազմի օրերին ադրբեջանական շտապօգնության աշխատանքի և մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրառման հեղինակը պատմում է, որ հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ սպանված, Յասամալ շրջանի բնակիչ Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո շտապօգնություն են կանչում:
«Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա, բացատրեցինք իրավիճակը հեռախոսը վերցրած օպերատորին: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 ադրբեջանական մանաթ: Եթե ուզում եք, ուղարկենք: Շտապօգնության մեքենան ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից՝ առանց ցավակցական որևէ խոսքի միանգամից հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մենք հնարավորություն ունեինք, տվեցինք: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի՞, ինչ է թե գումար չունի»,-գրել է նա: