Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo
Ռուսական Wargonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ այս մասին հայտնել են Wargonzo-ի աղբյուրները Ստամբուլից:
Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած սերտ կապերն են ռուս գեներալների հետ:
Նշվում է, որ Հասանովը 1980 թվականին ավարտել է Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի կազմում, իսկ Գերմանիայից Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո մինչև 1993 թվականը ծառայությունը շարունակել է Սիբիրյան ռազմական շրջանում: «Բնական է, որ ռուս գործընկերների հետ նրա կապերը մնացել են: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սանդիկովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: Wargonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին»,-գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը: