Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով
Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2 հազարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները ՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը»,-ասել է Լավրովը: