Մեկնաբանություն

03.11.2020 15:07


Ովքեր են Էրդողանի հայաստանյան գործակալները

Ովքեր են Էրդողանի հայաստանյան գործակալները

Արցախում մենք կռվում ենք Թուրքիայի դեմ։ Ադրբեջանն ընդամենը քողածածկույթն է, Իլհամը՝ Էրդողանի խամաճիկը։

Պանթուրքիզմի, պանիսլամիզմի ու նեոօսմանիզմի միքսված գաղափարախոսությամբ զինված Էրդողանը մարտի է նետել ադրբեջանական «թնդանոթի մսերին», սեփական հատուկ ջոկատայիններին, Սիրիայում բուծած ահաբեկիչներին ու ձեռքի տակ եղած–չեղածին։

Հարկ է նկատել, որ Թուրքիայի ռազմական ագրեսիային նախորդել է հսկայական նախապատրաստական աշխատանք Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյան ու սորոսաթուրքական շրջանակների միջոցով։ Սրանց վրա դրված են եղել հետևյալ տեղեկատվաքարոզչական դիվերսիոն խնդիրները՝

–հայաստանցի–ղարաբաղցի հակադրության սերմանում,

–Արցախյան ազատամարտի և մեր հաղթանակներն ապահոված ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկում,

–բանակի վարկաբեկում,

–կեղծ խաղաղասիրական քարոզ,

–հայ–ռուսական հարաբերությունների փչացում,

–ՀՀ ռուսական ռազմաբազայի դուրսբերման քարոզ՝ ինքնիշխանության ու ռազմահայրենասիրության քողի տակ,

–հանրության պառակտում, ատելության քարոզ։

Տարիներ շարունակ վերը նշված ուղղություններով աշխատել են արմանբաբաջանյանները, արթուրսաքունցները, գայանեաբրահամյանները, տիգրանխզմալյանները, դանիելիոաննիսյանները, «ծռերը», «բնապահպանները», «քաղաքացիականները»։

Օրինակ՝ բանակից ապօրինաբար թռած Արման Բաբաջանյանը փրփուրը բերանին հակառուսական քարոզ է տարել ու տանում։ Նա Հայաստանի անվտանգության դեմ աշխատող թիվ մեկ քարոզիչն է։

Սաքունցը 2013–ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–ի սեմինար հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) դրույթները»:
Լրագրողի այն հարցին էլ, թե բա դա արդյոք դավաճանությո՞ւն չէ, «իրավապաշտպանը» պատասխանել է. «Ես իրավապաշտպան եմ և պարտավոր եմ թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ դրսում խոսել խախտումներից, որի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում: Հասկանում եմ, որ գլխավոր մեղավորը Ադրբեջանն է, բայց մեկ է՝ Հայաստանի պատժիչ գործողությունները ևս սպանություն են: Այստեղ դավաճանության բան չկա»:

Տիգրան Խզմալյանը երկար ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցների սիրելի հյուրն էր ու զբաղված էր Իլհամ Ալիևի քարոզով։

Սորոսաթուրքական մյուս ներկայացուցիչներն էլ աշխատել են հակահայկական ոգով ու կոդով։

Թուրքիան հարձակման անցավ, երբ այս զանգվածն ավարտել էր մեր թիկունում իր դիվերսիոն գործողությունը։ Այս շնիկներն այնքան հաչացին ներսից, որ դրսից վրա տվեցին պատերազմի շները։ Սրանք Ալիևին հավասար վնաս տվեցին մեր երկրի անվտանգությանը։ Հայկական բանակը մենակ էր մնացել ու դա է պատճառը, որ թուրքը Արցախի հարավում առաջխաղացում ունեցավ, բայց դե ծանր գնով ամեն ինչ փոխվում ու փոխվելու է։ Պատերազմի շներն ու շնիկները պարտվելու են։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը