Կարծիք

03.11.2020 14:18


Մեր կռիվը իսլամի դեմ չի, մեր կռիվը Թուրքիայի դեմ է

Մեր կռիվը իսլամի դեմ չի, մեր կռիվը Թուրքիայի դեմ է
Ժողովուրդ, խնդրում եմ շատ զգույշ և զուսպ եղեք տարբեր լրատվականների քոմենթներում մահմեդականներին և իսլամը քննադատելուց: Մի մոռացեք, որ միլիոնավոր մեր հայրենակիցները ապրում են նրանց մեջ: Մի մոռացեք, որ մեր հարևան և բարեկամ Իրանը աշխարհի ամենառադիկալ մահմեդական երկրներից մեկն է: Մի մոռացեք, որ Սիրիայում, Լիբանանում և արաբական այլ երկրներում հայերը ապաստան են ստացել Ցեղասպանությունից հետո:
Մեր կռիվը իսլամի դեմ չի: Մեր կռիվը Թուրքիայի դեմա: Տարանջատեք դրանք: Մի լարեք մեր դեմ այլ մահմեդական ժողովուրդներին, դա շատ լավ օգտագործում են մեր դեմ ադրբեջանցիները ու թուրքերը: Առիթ մի տվեք:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը