Վաղաժամ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շփումները փորձագիտական մակարդակով են ընթանում, վաղաժամ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ մենք բանակցում ենք փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այլ բանի մասին խոսելը երևի վաղաժամ է»,-ասել է Ռուդենկոն։
Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
«Որոշումը պետք է լինի համապարփակ, քաղաքական՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,-կարծում է Ռուդենկոն:
Նա նաև հայտնել է, որ դեռևս վաղաժամ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին: Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը:
Վաղաժամ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շփումները փորձագիտական մակարդակով են ընթանում, վաղաժամ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպման մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այժմ մենք բանակցում ենք փորձագիտական մակարդակով, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այլ բանի մասին խոսելը երևի վաղաժամ է»,-ասել է Ռուդենկոն։
Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
«Որոշումը պետք է լինի համապարփակ, քաղաքական՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,-կարծում է Ռուդենկոն:
Նա նաև հայտնել է, որ դեռևս վաղաժամ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին:
Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան ընդհանուր առմամբ կնախընտրեր չշահարկել Ղարաբաղի կարգավորման հարցը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am