Լրահոս

27.04.2011 14:01


Վարդան Բոստանջյանն ու Արամ Կարապետյանը կարծում են, որ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ոչ մի ջրբաժան էլ չի լինի

Վարդան Բոստանջյանն ու Արամ Կարապետյանը կարծում են, որ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ոչ մի ջրբաժան էլ չի լինի

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ապրիլի 28–ի ՀԱԿ հանրահավաքում իշխանություն–ՀԱԿ երկխոսությա՞ն, թե՞ ջրբաժանի սկիզբ կդրվի՝ ասել է, թե իր կարծիքով ոչ մի ջրբաժան էլ չի լինի։

Երկխոսությունն արդեն սկսվել է, իսկ ջրբաժան վաղը չի լինի։ Իմ կարծիքով՝ այդտեղ տրամաբանություն կա, որովհետև  ինչ–որ  գործողություններ  են կատարվում։ Միանգամից ասեմ՝ լա՞վ է այդ երկխոսությունը, թե՞ վատ։ Իմ կարծիքով՝ եթե այդ երկխոսությունը բերելու է նրան, որ ուղղակի իշխանությունն իրար մեջ կիսվի՝ ապագա խորհրդարան, կառավարություն, ապա սա շատ վատ է թե՛ ժողովրդի, թե՛ հատակապես ՀԱԿի համար, իսկ եթե դա բերելու է արտահերթ ընտրությունների...,–ասել է նա։

Ըստ  Արամ Կարապետյանի, սակայն, ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարող են դաշինք  կազմել իշխանություններն ու  այդ իշխանություններին մոնղոլ–թաթարներ և ավազակապետություն անվանողները։

Հարցին, թե այս կապակցությամբ ՀԱԿ–ում տարաձայնություններ կա՞ն, թե՞ ոչ՝ նա պատասխանել է, թե ինքը ՀԱԿ–ի անդամ չէ և չի կարող հստակ ասել, բայց իր կարծիքով՝ այդպիսի տարաձայնություններ կան։

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ «ջրբաժան»–ը  խիստ բառ է համարել, քանի որ, ըստ իրեն, ջրբաժան լինում է խիստ  հակառակորդների միջև։

Այդ ձեր ասած  պահանջները իրականում պահանջներ չեն, այլ անհանգստություններ,  և այդ ուղղությամբ իշխանությունների կողմից քայլեր  արվում են։ «Երկխոսույթուն»–ը շատ լիրիկական գրական բառ է։ Իրենք հո չե՞ն նստելու խոսեն, բայց իրենց կողմից բարձրաձյանված մտահոգությունները  կիսվում են։ Երկխոսությունն այստեղ բացարձակ նշանակություն չունի, բայց, ասենք,  եթե ստացվի այնպես, որ  երկխոսության երանգներ լինեն, ի՞նչ է, մեր երկրի համար դա վա՞տ է,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը