Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 3-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․4585: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․8774 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.8649:
Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։
Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություներում լարվածության հնարավոր սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները։
Թուրքիայում մտավախություններ կան այն հարցում, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am