Սիրիական բանակը նախկին թուրքական ռազմակետում բարձրացրել է Սիրիայի դրոշը (տեսանյութ)
Սիրիայի արաբական բանակը նոյեմբերի 2-ին իր ուժերը նետել է Մորեք քաղաքում գտնվող թուրքական զինված ուժերին պատկանող նախկին ռազմական դիրքի ուղղությամբ: Այս մասին գրում է almasdarnews.com կայքը:
Սիրիայի կառավարական բանակն իր ուժերը տեղակայել է Համայի հյուսիսում գտնվող այս դիտակետից թուրքական ուժերի դուրս գալուց ընդամենը մի քանի օր անց:
Դիտարկման վայր ժամանելուց հետո բանակի ինժեներական խմբերը ստուգել են տարածքը՝ համոզվելու համար, որ նախորդ ուժերը պայթուցիկ չեն թողել:
Ավելի ուշ Սիրիայի բանակի ինժեներական թիմերը հայտարարել են, որ տարածքը մաքուր է պայթուցիկներից, ինչից հետո զինվորականները նախկինում թուրքական զորքերի կողմից գրավված բլրի վրա բարձրացրել են Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը:
Այժմ, երբ Մորեքը գտնվում է սիրիացիների հսկողության տակ, երկրի բանակը իր ուշադրությունը կուղղի Շեր Մաղեր դիտակետի վրա, որից նույնպես վերջերս դուրս են եկել թուրք զինվորականները:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը զորքի տեղաշարժման գրաֆիկ չի ներկայացրել:

Աղբյուրը՝ tert.am