Աշխարհ

03.11.2020 12:40


Պարգևավճարները համարժեք վարձատրություն ապահովելու միջոցներ են ու դրանք պետք է լինեն. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարները համարժեք վարձատրություն ապահովելու միջոցներ են ու դրանք պետք է լինեն. ՊԵԿ նախագահ

Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը որքան է կազմում:

«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են և պարգևավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,-ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը՝ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգևավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրմին կամ համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել և փոխանցվել համահայկական հիմնադրամին և զինվորների ապահովության հիմնադրամին, այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել և բնականաբար բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին»:

Ճշտող հարցին էլ հրաժարվե՞լ են պարգևավճարներից, թե շարունակվել են տրվել, ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են և հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն:

Հարցին էլ՝ միայն հոկտեմբերին նախատեսված չէ, մնացած ամիսներին չե՞ն հրաժարվել, արձագանքեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը