Քաղաքական

03.11.2020 12:40


Արևմուտքը փորձում է տարաձայնություններ սերմանել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ․ Նարիշկին

Արևմուտքը փորձում է տարաձայնություններ սերմանել ԵՏՄ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ․ Նարիշկին

Արեւմուտքն իր սոցիալ-քաղաքական ճգնաժամի ֆոնին փորձում է տարաձայնություններ սերմանել այնպիսի ինտեգրացիոն կազմակերպությունների աշխատանքում, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Միջազգային իրավիճակի, միջազգային իրադրության զարգացման ներկայիս ընթացքը հաստատում է այն եզրահանգումների հավաստիությունը, որ արեւմտակենտրոն աշխարհակարգը կործանվում է, որին փոխարինելու է գալիս բազմաբեւեռայնությունը։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը շատ խոր սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում»,-ասել է Նարիշկինը «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում։

ԱՀԾ տնօրենի խոսքով՝ ճգնաժամային երեւույթներ են նկատվում ընդհանրապես Եվրամիությունում եւ ԵՄ առանձին երկրներում։

«Առանձին երկրներ լիարժեք տեղեկացան, թե ինչ է միջազգային ահաբեկչությունը, ընդ որում՝ այս երկրներում այդ խնդիրը մեծապես կապված է սխալ, չկշռադատված միգրացիոն քաղաքականության հետ։ Թվում էր, թե ամերիկացիները, եվրոպացիները պետք է իրենց տան գործերը պարզեին։ Բայց ոչ, նրանք մինչեւ հիմա փորձում են քաոս սերմանել աշխարհի այլ տարածաշրջաններում»,-հավելել է Նարիշկինը։

Արեւմուտքին հատկապես վախեցնում են ոչ մեծ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները, նշել է ԱՀԾ տնօրենը։

«Սեփական անվտանգության նրանց ըմբռնման, սեփական անվտանգության ամերիկացիների ըմբռնման մեջ չի տեղավորվում այս տարածքում իսկապես ինքնիշխան եւ անկախ պետությունների գոյությունը, առավել եւս դրականորեն զարգացող ինտեգրացիոն գործընթացները»,-շեշտել է Նարիշկինը։ Նրա խոսքով՝ խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպես՝ ԵՏՄ-ն, ՇՀԿ-ն եւ ՀԱՊԿ-ը, որոնք գլոբալ միջազգային ճարտարապետության մասն են։

«Եվ, իհարկե, նրանք փորձում են նաեւ տարաձայնություններ սերմանել այս ինտեգրացիոն միավորումների գործունեության մեջ ու փորձում են խախտել այն երկրներում գործընթացների ընթացքը, որոնք մեր մերձավորն են, որոնք մեզ հետ միասին կազմում են այդ միավորումների, այդ կազմակերպությունների հիմքը, որոնց մասին նշեցի»,-ասել է ԱՀԾ ղեկավարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը