Աշխարհ

03.11.2020 12:24


Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

Նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph պարբերականին:

Նշվում է, որ ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարի պահից ի վեր:

«Սիրիական զինված ընդդիմության» ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ապստամբների կողմից Սիրիայում վերահսկվող վերջին նահանգի` Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման մարզական ճամբարը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից` որպես շարունակություն նախորդ ամսվանից սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների:

Ռուսական հարվածները թուրքամետ զինյալների ուղղությամբ ակտիվացել են վերջիններիս` Հարավային Կովկաս տեղափոխվելու և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Ադրբեջանին աջակցելու լուրերի ֆոնին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը