Աշխարհ

03.11.2020 12:11


Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետևանքով

Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետևանքով

Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:

Հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել Է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն Է սկսվել զինյալների և զինծառայողների միջև:

Ինչպես հայտնել Է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել Է 14 զինծառայող և 10 խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել Է, որ ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարևանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել Է հրաձգություն:

Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաև գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:

«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում Էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են և ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել Է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել Է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել Է, մյուսներին հաջողվել Է փախչել:

Այս խորագրի վերջին նյութերը