Լրահոս

03.11.2020 11:05


29 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

29 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1328 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94 776-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1796-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 57 599, փաստացի բուժվողներինը՝ 35 381: Մեկ օրում արվել է 2991 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 412515 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը