Աշխարհ

03.11.2020 10:48


«Էրդողանը կրոնական հարցը շահարկում է իր նպատակների համար»․ ԱՄԷ-ն Եվրոպային կոչ է արել Թուրքիային հակազդելու համար միասնական դիրքորոշում որդեգրել

«Էրդողանը կրոնական հարցը շահարկում է իր նպատակների համար»․ ԱՄԷ-ն Եվրոպային կոչ է արել Թուրքիային հակազդելու համար միասնական դիրքորոշում որդեգրել

Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Անվար Գարգաշը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին աջակցել է իր երկրի մահմեդականներին ֆրանսիական հասարակությանն ինտեգրելու հետագա ծրագրերում։

Երկուշաբթի գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ԱՄԷ-ի ԱԳ նախարարը հակադարձել է այն մեղադրանքներին, թե Մակրոնն այդպիսով ձգտում է մեկուսացնել երկրում բնակվող մահմեդականներին։

Փոխարենը Գարգաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ֆրանսիացի ուսուցչին գլխատումից և Նիցցա քաղաքում ահաբեկչական գործողությունից հետո սադրանք հրահրելու համար։

«Էրդողանը կրոնական հարցը շահարկում է իր նպատակների համար»,-ասել է Գարգաշը՝ Էրդողանին մեղադրելով քաղաքական իսլամն առաջ մղելու ձգտման համար, որը, պաշտոնյայի խոսքով, վերջինիս կպատկերի որպես սուննի մուսուլմանական աշխարհի առաջնորդ և կընդլայնի Թուրքիայի ազդեցությունը:

Գարգաշը նաև գովել է Մակրոնին՝ թուրքական քաղաքականությանը դիմակայելու իր պատրաստակամության համար։

«Եվրոպային միասնական դիրքորոշում է պետք Թուրքիայի նկատմամբ։ Էրդողանը որտեղ բացեր կամ թուլություններ է տեսնում, նա դրանք օգտագործում է իշխանություն ձեռք բերելու համար»,-ասել է Գարգաշը Die Welt-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը