Լրահոս

03.11.2020 10:37


Շենգավիթ դատարանի հարևանությամբ բախվել են BMW X5-ն ու թիվ 20 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս էլ բախվել է հաստաբուն ծառին․ կա 9 վիրավոր

Շենգավիթ դատարանի հարևանությամբ բախվել են BMW X5-ն ու թիվ 20 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս էլ բախվել է հաստաբուն ծառին․ կա 9 վիրավոր

Նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ասատրյանի վարած BMW X5 մակնիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աղվան Իսկանդարյանի վարած ГАЗ 322132 մակնիշի թիվ 20 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մի քանիսն էլ տեղափոխվել են քաղաքացիների կողմից:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մի քանիսին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել հրշեջ-փրկարարները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը