Ամբողջ բյուջեն պետք է լինի Պաշտպանության նախարարության տրամադրության տակ. տնտեսագետ
Պարգևավճարները որևէ կերպ չեն կարող նպաստել աշխատանքի արդյունավետության կամ կոռուպցիայի կանխարգելման վրա,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նշենք, որ կառավարությունը ԱԺ ներկայացրած 2021թ-ի բյուջեի նախագծում պահպանել է պարգեւատրումների ֆոնդը։ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2021թ-ի պարգևավճարների համար նախատեսված գումարը, որը կազմում է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, պատերազմական դրությամբ պայմանավորված՝ դեռևս փոփոխման ենթակա չէ.
«Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա, և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»,-նշել էր նախարարը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է օգտագործվելու այդ գումարը, ողջ բյուջեն, պատերազմական դրությամբ պայմանավորված, պետք է տրամադրվի Պաշտպանության նախարարությանը։
«Ես բազմիցս կրկնել եմ, որ մեզ համար գերխնդիրը պատերազմում հաղթելն է, և ամբողջ բյուջեն պետք է լինի Պաշտպանության նախարարության տրամադրության տակ: Անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ են նրանք նախատեսնում օգտագործել դա, գումարը պետք է տրամադրվի ՊՆ-ին: Ուրիշ գերխնդիր այս պահին չունենք: Պարգևավճարային նրանց քաղաքականությունը անընդունելի է, և անկախ նրանից՝ պատերազմական իրավիճակում ենք, թե՝ ոչ, այդ քաղաքականությունը չի խրախուսում արդյունավետ պետական աշխատանքը, քանի որ լավ և վատ աշխատող նախարարը և փոխնախարարը ստանում է միևնույն գումարը և, բնականաբար, դա որևէ կերպ չի կարող նպաստել աշխատանքի արդյունավետության աճին կամ կոռուպցիայի նվազեցմանը»:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ սա հերթական անարդյունավետ ծախսն է, որ իրականացվում է այս տարիների ընթացքում: