Աշխարհ

02.11.2020 22:41


Ֆրանչեսկո Տոտտին վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանչեսկո Տոտտին վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Ռոմա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Տոտտին ջերմություն է ունեցել, որից հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել: Մեծ է հավանականությունը, որը Covid-19-ով վարակված է նաև Տոտտիի կինը:

Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը և խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է։ Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր։ Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։ Հանդիսանում է «հռոմեական դերբիի» լավագույն ռմբարկու և դերբիներում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստ։

Այս խորագրի վերջին նյութերը