Վրաստանի խորհրդարան անցած 2 կուսակցություն հրաժարվել է մանդատներից
Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիամդիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել:ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:
«Այսօր «Լելո» քաղխորհուրդը խորհրդակցություն է անցկացրել և որոշում է կայացրել, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել այդ նոր խորհրդարանում, քանի որ չենք պատրաստվում լեգիտիմացնել անօրինական ընտրված խորհրդարանը»,-ասել է վրաց գործիչը:
«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու մասին նույնպես հայտնել է երկուշաբթի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են շաբաթ, որոնց արդյունքում 120 պատգամավոր է ընտրվել համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: Ընդհանուր քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48,15 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք:
Առանձին ընտրատարածքներում ընտրություններ են նախատեսված նոյեմբերի 17-ին և 30-ին:
Վրաստանի խորհրդարան անցած 2 կուսակցություն հրաժարվել է մանդատներից
Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիամդիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:
«Այսօր «Լելո» քաղխորհուրդը խորհրդակցություն է անցկացրել և որոշում է կայացրել, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել այդ նոր խորհրդարանում, քանի որ չենք պատրաստվում լեգիտիմացնել անօրինական ընտրված խորհրդարանը»,-ասել է վրաց գործիչը:
«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու մասին նույնպես հայտնել է երկուշաբթի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են շաբաթ, որոնց արդյունքում 120 պատգամավոր է ընտրվել համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: Ընդհանուր քվեաթերթիկների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 48,15 տոկոս ձայն: Ընդհանուր առմամբ, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և 2 քաղաքական դաշինք:
Առանձին ընտրատարածքներում ընտրություններ են նախատեսված նոյեմբերի 17-ին և 30-ին:
Աղբյուրը՝ tert.am