Աշխարհ

02.11.2020 22:06


Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլված շենքերի կառուցապատողներ են ձերբակալվել

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլված շենքերի կառուցապատողներ են ձերբակալվել

Թուրքիայի դատախազությունը Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շենքերի փլվելու համար 9 կառուցապատողի է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալության վերջին տվյալների համաձայն` Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 91, վիրավորվել 994 մարդ: AFAD-ն նշում է, որ ներկայումս 5 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է:

Այս խորագրի վերջին նյութերը