Քաղաքական

02.11.2020 20:03


Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:

«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,-գրել է Վերդիանը:

Ավելի վաղ, թուրքերը Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Այս խորագրի վերջին նյութերը