Կարծիք

02.11.2020 18:09


Բլից-կրիգ չստացվեց, սկսվեց հյուծող պատերազմ, ու ժամանակը սկսում է աշխատել Ալիևի դեմ

Բլից-կրիգ չստացվեց, սկսվեց հյուծող պատերազմ, ու ժամանակը սկսում է աշխատել Ալիևի դեմ
Ինչու են ադրբեջանցիները հայատյաց։ Դա վերջին 30 տարվա քարոզչության արդյունք չէ միայն։ Այդ քարոզչությունը ունի իր էթնո-մշակութային, պատմական ու կրոնական հիմքերը շատ ավելի վաղ շրջանից՝ ադրբեջանցիների, որպես միավոր կազմավորվելուց։
Իրենց ինքնագիտակցության հիմքում, որպես միասնական տարր, դրվեց հակադրում՝ «մենք» և «նրանք», որտեղ «նրանք»՝ օտարները հայերն էին։
Սկզբնական փուլում հակադրումը պոզիտիվ էր, այսինքն նոր կազմավորվող ադրբեջանական մտավորականությունը հայերին որպես դրական օրինակ էր բերում թաթար զանգվածի համար՝ եղեք հայերի պես կրթված, հաջողակ, պրոֆեսիոնալ և այլն։
Հետո զանգվածի մոտ դա արթնացրեց բացասական ցասում, նմանվելու ու ձգտելու փոխարեն ավելի հեշտ էր սպանել ու խլել։ Արդյունքում դարասկզբին միայն Բաքվում երկու անգամ հայերի ջարդեր տեղի ունեցան։ Իսկ հայերը Բաքվում դա հիմնականում բիզնեսով զբաղվող խավն էր։ Թաթարները՝ աշխատուժ, որը ըմբոստացավ։
Սովետի շրջանում իշխանությանը թվաց, թե ժողովուրդների բարեկամության կեղծ ու արհեստական թեզով խնդիրը լուծվեց։ Արդյունքում, երբ մի փոքր թուլացավ իշխանությունը և սովետական ադրբեջանցին դա զգաց, մենք ստացանք Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ։ Էլի մարգինալ խավը գնաց սպանելու բժիշկների, ուսուցիչների, ինժիներների։ Հետևաբար սխալ ա ունենալ պատրանք, որ խնդիրը հեշտ լուծում ունի։ Բայց ունի, դրա մասին առանձին գրառում կլինի։
***
Հայատյացության պատճառներից և խորքային բարդույթներից խոսեցինք, հիմա մի փոքր խոսենք ադրբեջանցիների ավելի մակերեսային բարդույթների մասին։ Պարտվողի բարդույթը պայմանավորել ա իրենց ներքին և արտաքին քաղաքականության առանցքը 1994 թվականից ի վեր։
26 տարի շարունակ իրանց պատրաստում էին ռևանշի, արմատավորելով հանրության մեջ համոզմունք, որ Արցախը վաղ թե ուշ հետ են վերցնելու։ Ու էդ միսսիան բաժին հասավ Իլհամ Ալիևին, որովհետև ուներ երկու խնդիր լուծելու՝ պահել հորից ժառանգած իշխանությունը ու մաքրել հոր անունը, որի իշխանության գալուց հետո Ադրբեջանը ամենաշատ տարածքային կորուստները ունեցավ։
Մեծ հաշվով Ալիևին ամենաքիչը ինչ պետք էր, դա հյուծող պատերազմն էր։ Պատերազմը առհասարակ ծախսատար ու ռիսկային ավանտյուռայա նավթ արդյունահանող երկրի համար։ Բայց քարոզչության դոզան ներքին լսարանի համար էնքան էր արդեն բարձրացրել, որ պանդեմիան ու նավթի գների անկումը էս տարի արդեն ներսում սոցիալական շարժ էին սկսելու աշնան կողմ։
Ինչը կարող էր արդարացնել խնդիրնե՞րը։ Պատերազմը, արագ բլից-կրիգ Թուրքիայի օգնությամբ ու վարձկանների թնդանոթային մսի հաշվին։ Բլից-կրիգ չստացվեց, սկսվեց հյուծող պատերազմ։ Ու ժամանակը սկսում է աշխատել Ալիևի դեմ։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը