Աշխարհ

02.11.2020 15:49


Ամերիկացի հետաքննող լրագրողը հաստատել է Արցախում «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարի ոչնչացման լուրը (լուսանկար)

Ամերիկացի հետաքննող լրագրողը հաստատել է Արցախում «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարի ոչնչացման լուրը (լուսանկար)

Ամերիկացի անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հաստատել է Արցախում «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարի ոչնչացման մասին լուրը։

Լրագրողը գրառմանը կից հրապարակել է լուսանկար, որում պատկերված է սպանվածը:

«Առջևի շարքի կենտրոնում, արևային ակնոցներով անձը»,-նշել է նա։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվական գործակալություններից մեկի աշխատակիցը հայտարարել է, թե Լինդսիի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ որին ի պատասխան՝ վերջինս նշել է, որ այդ մասին իրեն Սիրիայում «Սուլթան Մուրադ» ջոկատի անդամներից մեկն է հայտնել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը