Կարեն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 30 մլն դրամի չափով
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, բավարարել է Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 29-ին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանը գրավ է կիրառել նաեւ շուրջ 14 ամիս կալանքի տակ գտնված Գագիկ Խաչատրյանի նկատմամբ՝ որպես գրավի չափ սահմանելով 120 մլն ՀՀ դրամը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության հիմքում դրել է ռազմական դրությամբ պայմանավորված երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ կորոնավիրուսի համավարակը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն, ինչպես հայտնի է հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՀ ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կալանքի տակ գտնվող անձինք դատարաններ չեն ներկայացվում, որի պատճառով դատական նիստերը կրկին հետաձգվում են։ Հենց այդ հիմքով Կարեն Խաչատրյանը և Գագիկ Խաչատրյանը չէին ներկայացվել նաեւ սույն թվականի հոկտեմբերի 21-ին նշանակված դատական նիստին։ Ընդ որում, անհայտ է, թե դեռևս որքան է տևելու հայտարարված ռազմական դրությունը։ Բացի դա՝ պաշտպանը շեշտադրել է նաև կորոնավիրուսի համավարակի աճի հանգամանքը և, Կարեն Խաչատրյանը, գտնվելով անազատության մեջ, պարտադրված պետք է շփվի քրեակատարողական ծառայության որոշակի աշխատակիցների, խցակիցների, ուղեկցող ոստիկանների և այլ անձանց հետ, ինչն առավել մեծացնում է նրա վարակման վտանգը։
Խափանման միջոցի փոփոխման հարցով դատական նիստին կարեն Խաչատրյանը չի մասնակցել, նա գրավոր դիմել դատարանին՝ հայտնելով, որ ռազմական դրությամբ պայմանավորված չի ցանկանում մասնակցել նիստին և խնդրել է դատարանից՝ նիստն անցկացնել իր բացակայությամբ։ Խափանման միջոցները փոխելու միջնորդությունների վերաբերյալ մեղադրող Գևորգ Սարգսյանը դիրքորոշում չի հայտնել՝ թողնելով դատարանի հայեցողությանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։