Քաղաքական

02.11.2020 13:23


Ցավոք, ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար. Զարուհի Բաթոյան

Ցավոք, ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար. Զարուհի Բաթոյան

Հայտարարությունները, թե 114 թեժ գծի հեռախոսահամարի զանգերին չեն պատասխանում, իրականությանը չի համապատասխանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ անիրական են նաև այն հայտարարությունները, որ Արցախից եկած քաղաքացիները մնալու տեղ չունեն:

«Պարզել ենք, որ մարդիկ ունեն կացարան, բայց ավելի լավ տարբերակն են ուզում: Ցավոք, ՀՀ հնարավորություները սահմանափակ են բոլորին իրենց ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու համար: Առաջին հերթին քաղաքացիների տանիքի, սննդի հարցն ենք լուծում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին տեղի ու կացարանի խնդիր չկա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը