Ցուցարարները շրջափակել էին ՀՀ֊ում ՄԱԿ֊ի գրասենյակի մուտքերն ու ելքերը (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։Նրանք պահանջում են չլինել կույր ու համարժեք արձագանք գալ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, զսպել Արցախի դեմ ագրեսիան։
Ակցիայի մասնակիցներին ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ գրասենյակում աշխատակիցներ չկան, միայն տեխնիկական աշխատակիցներն են և մաքրուհիները:
Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:
«Չենք գնալու, մինչև նրանք դուրս գան, փակելու ենք բոլոր մուտքերը, որ գրասենյակից ոչ մեկը դուրս չգա: Պատրաստ ենք օրերով այստեղ նստել, որովհետև զինվորը օրերով չի քնում, մենք թիկունքի մարտիկներն ենք և կմնանք այստեղ, մինչև մեզ չհանդիպեն և չլսեն»:
Ցուցարարները շրջափակել էին ՀՀ֊ում ՄԱԿ֊ի գրասենյակի մուտքերն ու ելքերը (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Նրանք պահանջում են չլինել կույր ու համարժեք արձագանք գալ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, զսպել Արցախի դեմ ագրեսիան։
Ակցիայի մասնակիցներին ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ գրասենյակում աշխատակիցներ չկան, միայն տեխնիկական աշխատակիցներն են և մաքրուհիները:
Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:
«Չենք գնալու, մինչև նրանք դուրս գան, փակելու ենք բոլոր մուտքերը, որ գրասենյակից ոչ մեկը դուրս չգա: Պատրաստ ենք օրերով այստեղ նստել, որովհետև զինվորը օրերով չի քնում, մենք թիկունքի մարտիկներն ենք և կմնանք այստեղ, մինչև մեզ չհանդիպեն և չլսեն»:
Աղբյուրը՝ tert.am