Քաղաքական

02.11.2020 12:22


«Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ԼՂ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով»․ Իրանի փոխարտգործնախարար

«Մեր նախաձեռնությունը նպատակ ունի ԼՂ հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով»․ Իրանի փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանի ազդեցիկ երկրների մասնակցություն, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

Tasnim գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում Արաքչին հայտարարել է, որ ԼՂ-ում խաղաղության հաստատման Իրանի ծրագիրը հիմնված է «ռեալիզմի, տարածաշրջանային մոտեցումների և ազդեցիկ տարածաշրջանային երկրների մասնակցության վրա»:

«Իրանական նախաձեռնությունը նպատակ ունի հակամարտությունը կարգավորել տարածաշրջանային համագործակցության միջոցով և օգնել երկու կողմերին կատարել իրենց պահանջները»,-ասել է նա:

Արաքչին նշել է, որ Իրանի խաղաղ ծրագիրը հիմնված է մի շարք միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա՝ հավելելով, որ Իրանի նախաձեռնության հիմքում բարի կամքն է, որը միտված է դադարեցնել «մարդկային և նյութական կորուստները»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը