Լրահոս

02.11.2020 12:07


31 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

31 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93 448-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 376 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1767-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 639 է, ընդհանուր առողջացածներինը՝ 56 466, փաստացի բուժվողներինը՝ 35 215 (մեկ օրում ավելացել է 524-ով): Մեկ օրում արվել է 2544 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 410 524 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը