Վրաստանի խորհրդարան են անցել յոթ կուսակցություն և երկու դաշինք
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակներով ստանում է ձայների 48,15 տոկոսը: Այդ մասին վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվումից հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրորդ տեղում Միխայիլ Սահակաշվիլիի «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքն է' 27,14 տոկոսով:
Ձևավորվում է բազմակուսակցական խորհրդարան. օրենսդիր մարմին են մտնում յոթ կուսակցություն և երկու քաղաքական դաշինքներ, որոնք հաղթահարել են մեկ տոկոսի շեմը։
30 միամանդատ ընտրատարածքներից 17-ում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
Ավելի վաղ Թբիլիսիում սկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը քվեարկության արդյունքների դեմ: Ակցիայի մասնակիցները հավաքվել են քաղաքի կենտրոնում, ապա շարժվել դեպի «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր: Եվս մեկ զանգվածային հանրահավաք ՝ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով, տեղի կունենա մեկ շաբաթ անց։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին նախագահական ընտրություններում աջակցում էր «Վրացական երազանքը», կայացած քվեարկությունը համարել է խաղաղ, ժողովրդավարական և արդար: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարել է, որ ընտրություններն անցել են կամարտահայտության հիմնական իրավունքների պահպանմամբ, սակայն ուշադրություն է դարձրել մի շարք նրբությունների վրա, օրինակ, իշխող կուսակցության նկատելի վարչական «գերիշխանությունը»: