Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը։
Այսօր Ադրբեջանի զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները և հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ։
Ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։
Այսօր ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և կիրառվել մյուս վարցկանների հետ: Որպես ինչ և ինչպես են նրան ադրբեջանցիները օգտագործում մեր դեմ:
Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։ Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները։
Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը։