Լրահոս

01.11.2020 18:45


Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի ԱԻ բաժնի հրշեջ մեքենան

Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի ԱԻ բաժնի հրշեջ մեքենան

Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև Արցախի ԱԻ պետական ծառայությանը:

Կառույցից տեղեկացնում են, որ հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:

«Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել»,-նշում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են:

Այս խորագրի վերջին նյութերը