Լրահոս

11.04.2009 15:50


Մահացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը

Մահացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը

61 տարեկան հասակում մահացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ծատուրյանը։ Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է Հայաստանի թենիսի հավաքականը։ Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից արժանացել է  մի շարք պարգևների և մրցանակների։ Ա. Ծատուրյանը ՀԹՖ գլխավոր քարտուղարն էր 2007թ.-ից։

Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել մի շարք երկրների Թենիսի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահը։

 

Այս խորագրի վերջին նյութերը