Աշխարհ

01.11.2020 13:14


Եվրամիությունը դատապարտել է Էրդողանի «բացարձակապես անընդունելի սադրանքները» և տարօրինակ որոշում կայացրել

Եվրամիությունը դատապարտել է Էրդողանի «բացարձակապես անընդունելի սադրանքները» և տարօրինակ որոշում կայացրել
ԵՄ առաջնորդները դատապարտել են Թուրքիայի «միանգամայն անընդունելի» սադրանքներն ու հռետորաբանությունը, բայց որևէ կոնկրետ գործողություն չեն ձեռնարկի մինչև Եվրոպական դեկտեմբերյան գագաթնաժողովը:
Ֆրանսիան ցանկանում է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ՝ կապված Էմանուել Մակրոնի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից բանավոր հարձակումների հետ:
Անցյալ տարվանից Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները հետզհետե վատթարանում էին Սիրիայի և Լիբիայի ռազմական հակամարտությունների շուրջ տարաձայնությունների և Արևելյան Միջերկրական ծովում գազով հարուստ գոտիների շուրջ վեճերի լուծման պատճառով:
Լարվածությունն էլ ավելի է սրվել Մակրոնի հասցեին Էրդողանի հայտարարություններից հետո:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը